Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամ արժողությամբ նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդների Թագավորություն․ 168․am

20:57 • 02.04.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-15-ը պաշտոնական այցով մեկնելու է Նիդեռլանդների Թագավորություն, որի ընթացքում նախատեսված է վարչապետի այցելությունը Ասսեն քաղաքի Դրենտս թանգարան և Հաագայի «Խաղաղության պալատ»:

168.am-ը տեղեկացնում է, որ Փաշինյանը Նիդեռլանդներ դատարկաձեռն չի մեկնելու: Ապրիլի 2-ի Կառավարության նիստում չզեկուցվող հարցերից մեկով Կառավարության պահուստային ֆոնդից 6 միլիոն դրամ է հատկացվել նվեր ձեռք բերելու համար:

Այդ գումարը տրվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման, տեղափոխման և Հաագայում գտնվող խաղաղության այգում տեղադրելու համար, իսկ խաչքարի աշխատանքների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում այն կնվիրաբերվի «Կարնեգի» հիմնադրամի վարչությանը:

Խոսքը վերաբերում է Հաղպատի վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու պատին ագուցված 1004թ. Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակին, որը կունենա 2 մ բարձրություն, 1 մ լայնություն, 25 սմ հաստություն, նյութը՝ տուֆ, պատվանդանը՝ 75 սմ բարձրություն, 160 սմ լայնություն: Խաչքարը կկշռի մոտ 1 տոննա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։