Բժշկական սարքավորումներով բեռնված ռուսական ինքնաթիռն արդեն Նյու Յորքում է. РИА Новости
Բժշկական պարագաներով բեռնված ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում տալով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությանը:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել»,- հաղորդել է РИА Новости-ն՝ հղում տալով գերատեսչությանը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին աշխարհում կորոնավիրուսի տարածումը:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ավելի վաղ հայտնել էր, որ ինքնաթիռում ամերիկացիների փրկության համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ են, ախտահանիչ նյութեր, ակնոցներ, դիմակներ և ռեսպիրատորներ:










