Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3605-ի․The Guardian
Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 684 մարդ, վարակվել՝ 4450-ը։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է The Guardian-ը։
«Ապրիլի 3-ի ժամը 9:00-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում ստուգում է անցել 173 784 մարդ, որոնցից 38 168 մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3605 մարդ», - ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 040 499 դեպք, 55 185-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 222 240 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում:










