Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով վարակվելուց հետո պատմել է իր ինքնազգացողության մասին (տեսանյութ)
Մեծ Բրիտաիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կորոնավիրուսի ախտանշանների ի հայտ գալուց մեկ շաբաթ անց իրեն ավելի լավ է զգում, սակայն առաջվա պես ջերմություն ունի, այս մասին հայտնի է դառնում Twitter սոցկայքում վարչապետի հայտարարությունից։
«Ինչ վերաբերում է իմ անձնական դեպքին, չնայած որ ինձ լավ եմ զգում, նախատեսված յոթ օրը մեկուսացված եմ եղել, սակայն, ցավոք, ախտանշաններից մեկը մնում է․ առաջվա պես ջերմություն ունեմ»,- հայտնել է Բորիս Ջոնսոնը։
«Կառավարական հորդորների համապատասխան՝ ես պետք է մինչև այս ախտանշանի վերանալը մեկուսացած լինեմ, սակայն պարզ է, որ անընդհատ աշխատում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր ծրագրով»,- նշել է նա։
Ջոնսոնը նաև երկրի բնակիչներին կոչ է արել, չնայած լավ եղանակին, չտրվել հանգստյան օրերին կարանտինի ռեժիմը խախտելու գայթակղությանը։
«Խնդրում եմ՝ հետևեք խորհուրդներին»,- հավելել է նա։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է 38 168 մարդ, որից 3605-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից երկրում ապաքինվել է 135 հոգի։
Տեսանյութը՝ այստեղ:










