Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը ծաղրել է Թբիլիսիի փողոցներն ախտահանողներին, ապա հեռացրել գրառումը

16:20 • 03.04.20

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թբիլիսիում փողոցների ախտահարմանը, սակայն նրա հեգնական գրառումը քննադատության ալիք է բարձրացրել համացանցում, ինչից հետո ավագանու անդամը հեռացրել է այն:

«Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը»,-գրել էր Դավիթ Խաչատրյանը՝ գրառմանը կցելով լուսանկար, որում երևում էր, թե ինչպես են ախտահանում Վրաստանի մայրաքաղաքի փողոցները:

Նրա գրառմանն անդրադարձել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:

«Էս խելացի դեմքով տհասը նաեւ Երեւանի ավագանու անդամ է: ԱՆԴԱՄ!!! Ափսոս, դաստիարակությունս թույլ չի տալիս սրա տեսակը համացանցում հայհոյել...»,-գրել է նա: