Ինչպես գիտենք, կորոնավիրուսը մնում է իրերի վրա, և մեր աշխատակիցներն աղբահանությունը կատարում են` վտանգելով իրենց կյանքը․ Հայկ Մարության (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս աղբահանության և սանմաքրման հիմնարկի նոր վայրը։
«Սա լրիվ նորակառույց վայր է։ Այս պահին մեքենաների մեծ մասը դրսում են, զբաղվում են աղբահանությամբ։ Այս օրերին մեր աշխատակիցներն աղբահանությունը կատարում են գիշեր–ցերեկ, բավականին դժվար է դա անել այսօր, գիտեք, որ կորոնավիրուսը մնում է իրերի վրա, աղբի վրա եւ մեր աշխատակիցները վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը՝ շարունակում են աշխատանքը»։
Նշենք, որ արդեն երկար ժամանակ լրատվամիջոցներն ահազանգում են, որ քաղաքապետ կորոնավիրուսի տարածումից ի վեր մեկուսացել է և լիարժեք չի կատարում իր պարտականությունները։










