Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկի բնակարանում փրկարարները դի են հայտնաբերել

16:57 • 03.04.20

Ապրիլի 3-ին, ժամը 14:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մահացել է (պատուհանից են նկատել). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով. ներսում հայտնաբերվել է Ղուկաս Լ.-ի (ծնված 1932 թ.) դին: