Անտառամուտի բնակիչը բենզասղոցով կտրել է 5 կանգուն ծառ. ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը
Ապրիլի 2-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ստուգել են Անտառամուտ գյուղի մի բնակչի տան բակը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստկանությունից:
Հայտնաբերվել է փայտանյութ, որի վերաբերյալ տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Անտառամուտ գյուղի անտառում բենզասղոցով կտրել է 5 կանգուն ծառ և փայտանյութը տեղափոխել է իր տան բակ:
Բենզասղոցը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:










