Եթե համավարակը հասնի Արցախ, պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի 6 անձ, այդ թվում՝ ՀՀ վարչապետը և առողջապահության նախարարը․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

23:05 • 03.04.20

Ընտրություններին դիտորդները տվեցին հստակ գնահատականներ, որ քայլ առաջ էին, ժողովրդավարական, ազատ ու արդար, բայց զերծ չէին խախտումներից։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթավքում ասել է Գասպարյանը։

Նա, անդրադառնալով ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումներին, նշել է, որ ընտրատեղամասերում մարդկանց կուտակումը համաճարակի պայմաններում բավական վտանգավոր էր: «Այստեղ պատասխանատվության մեծ բաժին ունի նաև ՀՀ-ը: Մեր պաշտոնյաները որքան էլ փորձեն ժողովրդավարություն խաղալ՝ ասելով, որ դա ինքնիշխան պետության ներքին որոշումն է և Հայաստանը որևէ լծակ չունի խառնվելու այդ երկրի գործերին, անընդունելի է և եթե համավարակը հասնի Արցախ, պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի վեց անձ՝ ՀՀ նախագահը, վարչապետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Առողջապահության նախարարը, Արցախի նախագահն ու Առողջապահության նախարարը»,- ասել է Գասպարյանը։

Նրա կարծիքով՝ ապրիլի 14-ին ընտրության գնալն արկածախնդրություն է․ «Հուսամ Երևանում կհասկանան, որ չարժէ տուրք տալ՝ Արցախում վայրկյան առաջ նոր իշխանություն ունենալու քաղաքական ամբիցիային և բոլորիս կանգնեցնել փաստի առաջ»։



Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել ստորև: