Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելի քան 1000-ով ավելացել է՝ անցնելով 7910-ը. РИА Новости
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 1 օրում ավելացել է ավելի քան հազարով՝ հասնելով 7910-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
«Գրանցվել է 7910 հաստատված դեպք, 299՝ մահվան, մահացությունը կազմում է 3.8%»,- նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր 6836 մարդու վարակման հաստատված դեպքի մասին:










