Կանադան իր զորքերի մի մասին դուրս կբերի Ուկրաինայից և Իրաքից. ТАСС
Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը համաճարակի ֆոնին Ուկրաինայում և Իրաքում տարբեր առաքելություններ իրականացնող զորքերի մի մասին դուրս բերելու մասին որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով CBC հեռուստաալիքին:
Ըստ աղբյուրների՝ Արևմտյան Ուկրաինայում տեղակայված կանադացի 200 ռազմական ինստրուկտորների մեծ մասը տուն կվերադառնա: Իրաքում տեղակայված ինստրուկտորների մասն էլ կտեղափոխվի Քուվեյթում գտնվող կանադական ավիաբազա: Զինվորականների հստակ թիվ չի հաղորդվում:
Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքին հայտնել է, որ այս գործողությունները պայմանավորված են նոր տեսակի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով:










