Մեծ Բրիտանիայում 300 միլիոն ֆունտ ստեռլինգ են հատկացրել դեղատների ֆինանսավորման համար. РИА Новости

05:28 • 03.04.20

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 300 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացրել երկրում դեղատների ֆինանսավորման համար, հաղորդում  է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությունը:

«Ֆինանսական աջակցությունը կօգնի դեղատներին ծայրահեղ կարևոր ծառայություններ մատուցել բնակչության առողջության համար, այդ թվում դեղորայք առաքելը և բացիենտներինաննախադեպ կանչերի ժամանակ բժշկական խորհրդատվություն անցկացնելը»,- նշվում է հաղորդագրությունում:

Բացի դա, առողջապահության նախարարությունը կրճատել է ծառայությունների քանակը, որոնք պետք է ներկայացնեն դեղատները, որպեսզի թույլ տրվի առաջնահերթությունը տալ ավելի կարևոր առաջադրանքների լուծմանը: