Եգիպտոսում 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով դեպքեր են հաստատվել. РИА Новости
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հաղորդել է երկրում 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 86 դեպքի մասին, ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակման 865 դեպք, հաղորդում է РИА Новости-ն:
«Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 86 նոր դեպք: Նրանք բոլորը եգիպտացիներ են, որոնք վերադարձել են արտերկրից կամ շփում են ունեցել արդեն վարակված անձանց հետ… բացի դա, 1 օրում մահացել է 6 մարդ, բոլորը եգիպտացիներ են»,- հաղորդել է առողջապահության պաշտոնական ներկայացուցիչ Խալեդ Մուգահեդը:
Հիվանդանոցներից դուրս է գրվել 22 մարդ, այդ թվում՝ Գերմանիայի 1 քաղաքացի այսպիսով առողջացածների ընդհանուր թիվը 201 է:










