Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 148-ի. Netgazeti.ge
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը հասել է 148-ի: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Ապրիլի 3-ի առավոտվա տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերը 148-ն են, 27 մարդ առողջացել է: Նախորդ օրը տեղեկացվել էր 134 վարակման դեպքի մասին:
Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կարանտինի ռեժիմում է գտնվում 5550 մարդ, ստացիոնար պայմաններում` 281-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:










