ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները համագործակցության պայմանագիր են կնքել Վրաստանի և Ուկրաինայի հետ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ նախարարները հինգշաբթի տեղի ունեցալ տեսակոնֆերանսի ժամանակ Ուկրաինայի և Վրաստանի հետ համագործակցության պայմանագիր են ընդունել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Լեհաստանի ԱԳՆ Յացեկ Չապուտովիչին:
Նախարարներն ընդգծեցին Ուկրաինայի և Վրաստանի միջև համագործակցության նշանակությունը՝ դաշինքի հարևանությամբ անվտանգության և կայունության գոտի մեծացնելու համար»,- ընդգծել է նախարարը: Նրա խոսքով՝ Լեհաստանն աջակցում է ՈՒկրաինայինընդլայնված հնարավորություններով գործընկերոջ կարգավիճակ տալուն, ինչպես նաև Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությանփաթեթի մոդերնիզացմանը:
«Նախարարները այսօր այս երկրների հետ համագործակցության վերաբերյալ օրենք են ընդունել»,- ասել է նախարարը:
ՆԱՏՕ-ի երկրները երեկ առաջին անգամ են տեսակոնֆերանս անցկացրել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով:










