Մոսկվայի բնակիչներն այլ շրջաններ կկարողանան գնալ անձնական մեքենաներով և տաքսիներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում. Известия
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչները կկարողանան մարզեր ուղևորվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում անձնական մեքենաների և տաքսի ծառայությունների միջոցով: Այս մասին գրում է Известия-ը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով մոսկովյան օպերատիվ շտաբին:
«Լուրջ անհրաժեշտության դեպքում կարելի է անձնական մեքենաներով և տաքսիներով այլ մարզեր գնալ»,- նշվում է շտաբի հաղորդագրությունում:
Ընդ որում, ինչպես մանրամասնել են շտաբում, «ձեզ կարող են կանգնեցնել իրավապահ մարմինների աշխատակիցները և պարզել ձեր ուղևորության նպատակը: Ձեզ հետ պետք է լինի անձնագիր, կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ»:










