Թրամփը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, արդյունքը բացասական է եղել: Այս մասին հինգշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում տալով նախագահի բժիշկ Շոն Քոնլիին:
«Նա առողջ է, ախտանշաններ չկան»,- բժշկի խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Նա հստակեցրել է, որ Թրամփին ստուգել են նոր արագ թեստով, որի արդյունքները պարզ են դառնում 15 րոպե անց:
Մարտի 14-ին Թրամփը բժշկի առաջարկով առաջին թեստն էր հանձնել, քանի որ պարզվել էր, որ երկրի առաջնորդը շփում է ունեցել բրազիլացի վարակված պաշտոնյայի հետ: Այդ ժամանակ նույնպես թեստի պատասխանը բացասական էր:










