ԱՄՆ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի կապիտանին աշխատանքից ազատել են ԶԼՄ-ներում կորոնավիրուսի վերաբերյալ նամակի պատճառով. РИА Новости
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Թոմաս Մոդլին հաղորդել է «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի կապիտանին աշխատանքից ազատելու մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հավելելով, որ աշխատանքից ազատման պատճառ է դարձել նամակը, որը հայտնվել է ԶԼՄ-ներում:
Մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունենալիս՝ Մոդլին հայտնել է, թե կապիտանը իզորու չէ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը կառավարել, և լավագույն ելքը նրան աշխատանքից ազատելն է:
«Մեզ համար մեծ անակնկալ էր կապիտանի նամակը թերթում կարդալը… Այն չպետք է հայտնվել ԶԼՄ-ներում. դա իր պատասխանատվությունն էր»,- ասել է նա:
Մոդլին ընդգծել է, որ ԶԼՄ-ներում նման նամակների հայտնվելը տպավորություն է ստեղծում, թե «ռազմածովային ուժերում խուճապ է տիրում, և նրանք չեն կարողանում իրավիճակից ելք գտնել, ինչը ճիշտ չէ»:










