Բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պետք է այսօր մեկնեին Ռուսաստան, մնացել են Զվարթնոց օդանավակայանում, ՌԴ-ն չեղարկել է թռիչքները (տեսանյութ)
Կրասնոդար-Սոչի չվերթները հետաձգվել են, ինչի հետևանքով «Ուրալ» ավիաընկերության ՀՀ-ից ՌԴ չվերթը ևս չի իրականացել: Զվարթնոց օդանավակայանում հավաքվել են բազմաթիվ մարդիկ, որոնք կանգնել են փաստի առաջ: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Էրիկ Շահբազյանի ֆեյսբուքյան էջից: Օգտատերը օդանավակայանից ուղիղ հեռարձակում է իրականացրել։
«Ասում են՝ չվերթ չկա: Հիմա չենք իմանում՝ ինչ անենք։ Բոլորը տոմսեր են գնել, քանի որ նախապես հայտարարվել էր, որ այսօր չվերթը իրականանալու է, բայց հիմա փաստի առաջ ենք կանգնել»,- ասում են նրանք:
Հավաքավածների մոտ է եկել «Ուրալ» ավիաընկերության ներկայացուցիչը, ով պարզաբանեց, որ իրենք մեղավոր չեն, որ չվերթը չի իրականանում, որ ՌԴ-ն է որ չի ընդունում, ինչը վրդովվեցրեց մարդկանց:
«Հիմա ինձ տեղեկանք կտաք, որ ձեր ավիակոմպանիայով ես չեմ գնացել ոչ թե իմ պատճառով, այլ ՌԴ ղեկավարության հայտարարության պատճառով, որ տոմսերը հետ տան ինձ»,- ասաց նրանցից մեկը:
Մարդիկ նշում են, որ իրենք միջոց չունեն Հայաստանում մնալու այնքան, մինչև չվերթ կիրականանա:
Մանրամասները՝ տեսանյութում:










