Կորոնավիրուսով վարակված 3 պացիենտի տեղափոխող շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով նրանցից միայն 1-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ․ Ալինա Նիկողոսյան

17:06 • 04.04.20

Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամաուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում»,-գրել է մամուլի խոսնակը։