Բրազիլիայի ամենամեծ գերեզմանատան երկայնքով դատարկ գերեզմանների շարքեր են գոյացել՝ կորոնավիրուսի զոհերին հուղարկավորելու համար․ Daily Mail (լուսանկարներ)

14:25 • 04.04.20

Համացանցում հայտնված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Բրազիլիայի ամենամեծ գերեզմանատներից մեկի՝ Սան Պաուլո քաղաքի Վիլա Ֆորմոզա շրջանի գերեզմանատան երկայնքով տասնյակ դատարկ գերեզմանների շարքեր են գոյացել՝ կորոնավիրուսի զոհերին հուղարկավորելու համար, գրում է Daily Mail-ը։

Հարավամերիկյան երկրում կորոնավիրուսի դեպքերի թռիչքային աճը ստիպել է 780 000 քառակուսի մետր մակերեսով գերեզմանոցում տասնյակ գերեզմաններ փորել, որտեղ արդեն ավելի քան 1,5 մլն գերեզման կա:

Վիլա Ֆորմոզայի գերեզմանոցի ծանրաբեռնվածությունն, ըստ հաղորդման, կրկնապատկվել է՝ հասնելով օրական 60 հուղարկավորության։

Գերեզմանոցի աշխատակիցները համոզված են, որ կորոնավիրուսի հետևանքով ավելի շատ մարդիկ են մահանում, քան երկրի պաշտոնական վիճակագրությունն է ցույց տալիս:

Գերեզմանափորների կարծիքով՝ մահացությունների թիվն ավելացել է այն մարդկանց շրջանում, որոնք մահացել են նախքան կորոնավիրուսի թեստի արդյունքները ստանալը։ Ըստ հաղորդման՝ այդ դեպքերը չեն ներառվում Բրազիլիայի՝ կորոնավիրուսի դեպքերի պաշտոնական վիճակագրության մեջ։

«Թերթերում գրված թվերը սխալ են։ Իրականում դրանք երկու անգամ շատ են, գուցե՝ երեք»,- հայտնել է նրանցից մեկը։

Բրազիլիայում, ըստ պաշտոնական տվյալների, հաստատվել է կորոնավիրուսի 9 216 դեպք, որոնցից 365-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 127 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1,121,917 դեպք, 59,401-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 230,316 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում:

Workers at Cemitério de Vila Formosa in Vila Formosa, a city in the Brazilian state of Sao Paulo, ramp up their efforts to set up freshly dug graves as burials have almost double to 60 per day after the spread of the coronavirus in the South American nation

Gravediggers wearing protective suits gather at Cemitério de Vila Formosa, Brazil's largest graveyard, where the remains of more than 1.5million people are buried

Workers carry the casket of a victim that died of COVID-19. Burials are Cemitério de Vila Formosa, located in Sao Paulo, Brazil, have nearly doubled because of the coronavirus pandemic. As of Friday, 329 people had died after being sickened with the virus

Cemetery workers bury a person at Brazil's biggest burial ground in Vila Formosa, a city in Sao Paulo. There are more than 1.5million people buried at the 780,000-square meter graveyard

Gravediggers at Cemitério de Vila Formosa take a break after a busy work day where daily burials have almost doubled

Friends and family members keep their distance while workers at Brazil's largest cemetery lower the casket of a person who recently died of the coronavirus

An employee digs a grave at Cemitério de Vila Formosa, the largest cemetery in Brazil and Latin America

Grave diggers Cemitério de Vila Formosa lower the casket of a person who allegedly died of COVID-19