Ավստրալիայի շուկաները լի են կարանտինային ռեժիմն ու սոցիալական հեռավորությունը խախտող մարդկանցով (լուսանկար)

14:13 • 04.04.20

Համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է, որ Ավստրալիայի հյուսիսարևելյան Քուինսլենդ նահանգի մայրաքաղաք Բրիսբենի շուկաներից մեկում մարդիկ խախտում են նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված կարանտինային ռեժիմը և առանց սոցիալական հեռավորություն պահելու առևտուր անում այդտեղ, գրում է Daily Mail պարբերականը։

Տեղացիներից մեկը, որը նկարահանել է կատարվածը, նշում է, որ շուկայի կողքով անցնելիս ենթադրել է, թե առևտրի կետը փակ կլինի, սակայն ապշանքից քարացել է իրավիճակը տեսնելով։

«Կային նաև շատ տարեց մարդիկ։ Ամեն բաժնում հավանաբար վեց մարդ կար»,- նշել է նա։

The Market Astrid Power շուկայի տնօրինությունը ոստիկանության հետ խոսելուց հետո հայտնել է, որ այսուհետ պատրաստվում է սահմանափակել մեծ թվով հաճախորդների միևնույն ժամանակ մուտքը շուկա, իսկ ավելի ուշ սպառողների համար միմյանցից 1,5 մետր հեռավորություն պահելու մասին տեղեկություն է տարածել։

 

A popular farmer's market (pictured) has been flooded with people ignoring social distancing measures around COVID-19

Ahead of the markets on Saturday operators shared information about how shoppers needed to adhere to 1.5 metre distances