Կոբի Բրայանտին կընգրկեն բասկետբոլի Փառքի սրահում
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին 2020 թվականին կընգրկեն բասկետբոլի Փառքի սրահում: Բրայանտի հետ միասին Փառքի սրահում կընդգրկվեն նաև Թիմ Դանկանն ու Քևին Գարնետը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 9 զոհերի թվում են եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանթը և նրա 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն:
Ուղղաթիռն օդ էր բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ էր կատարել, որից հետո ընկել էր Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին:










