Էկվադորի խոշորագույն քաղաքի դիահերձարաններում, գերեզմաններում և թաղման բյուրոներում տեղ չլինելու հետևանքով բնակիչները մահացածներին փողոցում են թողնում. CNN (տեսանյութ)

12:44 • 04.04.20

Էկվադորի խոշորագույն քաղաքի՝ Գուայակիլի փողոցներն ամայացել են. այստեղ կարելի է հազվադեպ հանդիպող անցորդների և մահացած մարդկանց մարմիններ տեսնել, գրում է edition.cnn.com կայքը։

Կորոնավիրուսի համավարակը երկրի ամենախիտ բնակեցված քաղաքի հանրային ծառայությունների աշխատանքը կաթվածահար է արել։ Նշվում է, որ հիվանդանոցներում հիվանդներին ընդունելու մահճակալներ չեն մնացել, իսկ դիահերձարաններում, գերեզմաններում և թաղման բյուրոներում տեղ չլինելու հետևանքով բնակիչները մահացածներին փողոցում են թողնում։

Հայտնի չէ, թե մահացածներից քանիսն է կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել։ Շատ ընտանիքներ նշում են, որ իրենց հարազատը վիրուսի ախտանշաններ է ունեցել, մինչդեռ մյուսները հայտնում են, որ հիվանդներին Գուայակիլի գերծանրաբեռնված հիվանդանոցներում չեն կարողացել բուժել։

«Մենք հինգ օր սպասել ենք․․․ հոգնել ենք 911 զանգահարելուց, մեզ միայն ասում են, որ սպասենք»,- նշում է Ֆերնանդո Էսպանա անունով բնակիչը։

Տեղեկությունների համաձայն՝ մարտի 23-30-ն ընկած ժամանակահատվածում Էկվադորի իշխանությունները մոտ 300 մարմին են հավաքել 2,9 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի առանձին տներից։

Տեսանյութը՝ այստեղ: