Ֆրանսիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա

23:56 • 04.04.20

Ֆրանսիական Ռոման-սյուր-Իզեր քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆրանսիական Le Monde-ին:

Հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել, ևս հինգը տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է:

Ոստիկանությունը ձերբակալել է հարձակումն իրականացրած տղամարդուն: Չարագործն իրավապահներին ներկայացել է որպես փախստական Սուդանից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն է հայտնել հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին և տուժածներին: