Մադրիդում սրերով զինված կիսամերկ տղամարդը հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա՝ պնդելով, թե վարակված է կորոնավիրուսով (տեսանյութ). РИА Новости

02:32 • 04.04.20

Մադրիդի ոստիկանությունը ձերբակալել է սրերով զինված կիսամերկ տղամարդու, որը հարձակվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

Նշվում է, որ տղամարդը քայլում էր Մորատալաս շրջանի փողոցներով՝ թափահարելով սրերը: Անցորդներն ահազանգել են ոստիկանություն, սակայն տղամարդը կարծես սպասում էր իրավապահ մարմինների գալուն: Նա սկսել է սպառնալ ոստիկաններին և կոտրել է նրանց մեքենան: Ի պատասխան՝ ոստիկանները մի քանի անգամ օդ են կրակել:

Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է նրան ձերբակալել: Տղամարդն անընդհատ կրկնել է, թե հիվանդ է կորոնավիրուսով: