Մարտի 29-ից ապրիլի 4-ն Արցախի հետ շփման գոտում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց․ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկում են առաջնագիծը

13:22 • 04.04.20

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1300 կրակոց: Այս մա սին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: