Թուրքիայում 20 տարեկանից ցածր քաղաքացիներին արգելել են տանից դուրս գալ. Anadolu

03:48 • 04.04.20

Թուրքիայի կառավարությունը խստացրել է երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարն ու 20 տարեկանից ցածր քաղաքացիներին արգելել է տանից դուրս գալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը:

Բացի այդ, Թուրքիայի 30 խոշոր քաղաքներում և Զոնգուլդակի նահանգում տրանսպորտի մուտքն ու ելքը կդադարեցվի 15 օրով: Անհրաժեշտության դեպքում ժամկետները կերկարաձգվեն: Միևնույն ժամանակ, քաղաքացիները հասարակական վայրեր հաճախելուց պարտավոր կլինեն կրել բժշկական դիմակներ:

Էրդողանն ընդգծել է, որ որ հիվանդությանը նախապատրաստվելիս Թուրքիան առաջ է անցել զարգացած շատ երկրներից: Այսպիսով, երկիրն ինքն է արտադրում անհրաժեշտ քանակությամբ դիմակներ, թեստային համակարգեր, ինչպես նաև ունի բավարար քանակությամբ բժիշկներ:

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում կա 20 000-ից ավել վարակված մարդ, մահացել է 425-ը: