Աշխարհում 1 օրում կորոնավիրուսով վարակման մոտ 80 000 դեպք է գրանցվել. РИА Новости

00:22 • 05.04.20

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը 1 օրում ավելացել է մոտ 80.000-ով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական վիճակագրությանը:

Նշվում է, որ այս պահին, ըստWorldometers կայքի, աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կազմում է 1,192,621: 

Ըստ կայքի՝ կորոնավիրուսի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 64,228 մարդ, ապաքինվել՝ 246,063-ը:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել էր նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-19-ի համավարակի մասին: