Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 7.5 հազար մարդ է մահացել. France Info

05:19 • 05.04.20

Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է ավելի քան 7.5 հազար մարդ: Այս մասին հաղորդում է France Info-ն:

Նշվում է, որ այս թիվը ներառում է ոչ միայն երկրի հիվանդանոցներում մահացած մարդկանց, այլև ֆրանսիական սոցիալական հաստատություններում գրանցված մահերը, օրինակ՝ ծերանոցներինը:

Ընդհանուր առմամբ երկրում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության 441 դեպք: