Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 170-ի

12:10 • 05.04.20

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

 Երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 170-ի:

Վրաստանում կարանտինի ռեժիմում է գտնվում 5067 մարդ, 330 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: Ապրիլի 4-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:

36 մարդ առողջացել ու դուրս է գրվել հիվանդանոցներից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։