Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3603-ի

14:51 • 05.04.20

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 58 226-ի, 3603 մարդ մահացել է հիվանդության հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:

«Վերջին օրվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2483 նոր դեպք: Այս տվյալը ներառյալ՝ վարակման դեպքերի քանակը հասել է 58 226-ի, 22 011 մարդ առողջացել է: Ցավոք վերջին օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 151 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 3603-ի»,-տեղեկացրել է Ջահանփուրը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։