Մեքսիկայում զինված խմբավորումների բախման հետևանքով 19 մարդ է մահացել
Մեքսիկայի Չիուաուա նահանգում, որը սահմանակցում է ԱՄՆ-ին, հանցագործ խմբավորումների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի հետևանքով 19 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել են տեղի լրատվամիջոցները՝ հղում տալով նահանգի դատախազությանը:
«Անվտանգության ծառայությունները, որոնք դեպքի վայր են ժամանել զինված միջադեպի մասին ահազանգից հետո, 18 քաղաքացիական անձի դի են հայտնաբերել»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Milenio պարբերականի հրապարակման մեջ:
Հաղորդվում է, որ կրակոցներից տուժած 2 մասնակից հոսպիտալացվել է, որտեղ նրանցից մեկը մահացել է:










