Դոնի Ռոստովում բանտարկյալը կեղծամով և ակնոցով փախուստի է դիմել՝ կալանավայրում իր փոխարեն փաստաբանին թողնելով

03:15 • 05.04.20

ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության Ռոստովի շրջանի գլխավոր վարչությունը ստուգումներ է սկսել, երբ տեղի կալանավայրի խցերից մեկում դատապարտյալի փոխարեն նրա փաստաբանն է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ փախուստի դիմած բանտարկյալը դատապարտվել է ՌԴ ՔՕ 158-րդ հոդվածով (Գողություն):

«Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացին իբր նրա փաստաբանն է: Երկու քաղաքացիներն էլ ձերբակալվել են: Կատարվում են քննչական գործողություններ»,- նշվում է հաղորդագրությունում:

Ինչպես հաղորդել են Ռոստովի շրջանի Հասարակական դիտորդական հանձնաժողովից, տղամարդը, որը դատապարտյալի փոխարեն գտնվելիս է եղել կալանավայրում, փաստաբանի կեղծ վկայականով այդտեղ է եկել 2020-ի փետրվարին «քողարկման համար օգտագործելով կեղծամ և ակնոց պատժի կրման վայր է մտել իրավաբանական ծառայություն մատուցելու համար», որտեղ բանտարկյալի հետ հնարավոր փախուստի ծրագիր է քննարկել:

«Դրանից հետո փետրվարի 4-ին նույնկերպ մուտք է գործել կալանավայր, որտեղ բանտարկյալի հետ փոխանակվել են հագուստով: Ընդ որում՝ Դավկովը Պոգրեբնյակովին է տվել իր կեղծամն ու ակնոցը, ինչպես նաև հսկիչ անցագրային կետին հանձնված փաստաթղթերի համար տրված քարտը»,- գրված է Հասարակական դիտորդական հանձնաժողովի ինսթագրամյան էջում"

Նշվում է, որ բանտարկյալը քողարկված արտաքինով անխոչընդոտ լքել է կալանավայրը: Նրա փոխարեն փաստաբան ներկայացած քաղաքացին բանտախցում է անցկացրել 2 ամիս:Ըստ Rostov.ru կայքի՝ նրան ձերբակալել են ապրիլի 4-ին: