ՌԴ Ռյազանի շրջանում տղամարդը կրակ է բացել հարևանների ուղղությամբ. կա 5 զոհ
ՌԴ Ռյազանի շրջանի գյուղերից մեկում տղամարդը կրակ է բացել հարևանի տան ուղղությամբ: Կա 5 զոհ: Այս մասին հաղորդում է ռուսական Интерфакс-ը՝ հղում տալով իր աղբյուրին:
Նշվում է, որ հարձակում գործած անձը 1988 -ի ծնված, հոգեկան խնդիրով տղամարդ է եղել, որը հաշվառված է եղել հոգեբուժարանում:
«Երեկոյան, հարևանությամբ գտնվող բնակարանում աղմուկ լսելով, նա վերցրել է զենքը, բարձրացել հարևանների մոտ և կրակել նրանց: Դրանից հետո կրակ է բացել այլ հարևանների ուղղությամբ, որոնք մուտք են մտած եղել փողոցից»,- գործակալությանը պատմել է զրուցակիցը:
Կրակոցների հեղինակը փորձել է թաքնվել, սակայն տանից քիչ հեռու բերման է ենթարկվել ոստիկանների կողմից:
Հաղորդվում է, որ զոհերի թվում 24-ից 31 տարեկան երիտասարդներ են, ինչպես նաև 22-ամյա աղջիկ:










