Թրամփը կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված 1000 ռազմական բժիշկ է ուղարկել Նյու Յորքի նահանգ. Интерфакс

05:51 • 05.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը որոշում է կայացրել Նյու Յորքի նահանգ 1000 ռազմական բժիշկ ուղարկելու համար, որը Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի էպիկենտրոնն է: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

«Իմ հրամանով՝ զինված ուժերի հազար ներկայացուցիչներ ուղրակվել են Նյու Յորք, որպեսզի նրանք օգնություն տրամադրեն այնտեղ, որտեղ դրա կարիքը կլինի»,- շաբաթ ասել է նա՝ լրագրողների հետ զրույցում:

Նա հստակեցրել է, որ խոսքը ռազմական բժիշկների մասին է:

Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ ԱՄՆ տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 300.000 դեպք, մահվան ելքերը 8.2 հազարն են: