Բժշկական խալաթները վերջացել են. Բրուքլինի բուժկենտրոններից մեկը կանցնի անձրևապաշտպան և աղբի տոպրակից արտահագուստի. Life.ru

04:17 • 05.04.20

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում SUNY Downstate բուժկենտրոնի անձնակազմը ստիպված կլինի բժշկական արտահագուստի փոխարեն անձրևապաշտպան և աղբի համար նախատեսված տոպրակներից հագուստ կրել: Այս մասին CNN-ի փոխանցմամբ հայտնել է հաստատության նախագահ Ուեյն Ռայնլին՝ նշելով, որ բժշկական խալաթներն ուղղակի սպառվել են:

«Մենք չեն կարող սպասել, երբ ազգային ռեսուրդները կապահովեն մեզ: Ինչպես բոլորս գիտենք՝ մեր միջոցները բավական սահմանափակ են: Այդ պատճառով պատրաստվում ենք ստեղծագործական մոտեցում ցուցաբերել»,- Life.ru-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը:

Ռեյնլիի խոսքով՝ բուժկենտրոնի կարիքների ներկայիս վիճակում բժշկական խալաթները անձնակազմին կբավականացնեն կես օր: Ընդ որում, քաղաքային այլ հիվանդանոցներում նույնպես նմանատիպ իրավիճակ է, քանի որ Նյու Յորքին կորոնավիրուսի վարակման ամենաբարձր ցուցանիշն է բաժին ընկել: Ավելի վաղ քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել էր արհեստական օդափոխության սարքերի պակասի մասին: Նրա խոսքով՝ դեղորայքը կբավականացնի միայն 1 շաբաթ:
 
Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ ԱՄՆ տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 300.000 դեպք, մահվան ելքերը 8.2 հազարն են: