«Մենք կանգնած ենք հազարավոր զոհերի վտանգի առաջ»․ քննադատությունների թիրախում հայտնված Շվեդիայի իշխանությունները բնակիչներին կոչ են արել պատրաստվել վատագույնին. Daily Mail

13:27 • 06.04.20

Հազարավոր բժիշկներ և գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան հիմնադրամի ղեկավարը, հանրագիր են ստորագրել, որը կոչ է անում Շվեդիայի իշխանություններին ավելի կոշտ միջոցառումներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ նրանց մեղադրելով «շվեդ ժողովրդի հետ ռուսական ռուլետկա» խաղալու համար, գրում է Daily Mail-ը։

Վարչապետ Ստեֆան Լյովենը, որը որդեգրել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կամավոր մոտեցումը, հայտնել է, որ համավարակը Շվեդիայում ավելի դանդաղ է տարածվում, քան Իտալիայում և Իսպանիայում, սակայն դա չի նշանակում, որ մահացության թվերը քիչ կլինեն։

«Մենք ավելի շատ ծանր հիվանդներ կունենանք, որոնք ինտենսիվ թերապիայի կարիք կունենան։ Մենք պետք է աշխատենք: Մենք կանգնած ենք հազարավոր զոհերի վտանգի առաջ։ Մենք պետք է պատրաստվենք դրան»,- ասել է նա։

Արգելափակումների հրաման տալու փոխարեն Շվեդիան իր քաղաքացիներին հայտնել է, որ «յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար»։ Երկրում իշխանությունները միայն ամենախոցելի խմբի քաղաքացիներին կոչ են արել ինքնուրույն մեկուսանալ տանը, մինչդեռ ռեստորանները, բարերը և դպրոցները գործում են, գրում է աղբյուրը։

«Յուրաքանչյուր ոք պատասխանատվություն է կրում իր սեփական բարեկեցության, իր հարևանների և իր տեղական համայնքի համար»,-հայտարարել է ԱԳ նախարար Էնն Լինդեն:

Պատասխանելով կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ ջանքեր չգործադրելու վերաբերյալ մեղադրանքներին՝ վարչապետն ասել է․« Ես չեմ կարծում, որ պետք է չափազանցնել տարբերությունները (Շվեդիայի և այլ երկրների՝ կորոնավիրուսին դիմակայելու համար որդեգրած քաղաքականությունների միջև տարբերությունները- Tert.am): Մենք դա այլ կերպ ենք անում: Երբեմն այն պատճառով, որ մենք համավարակի տարբեր փուլերում ենք գտնվում»։

Ներկայում Շվեդիայում հաստատվել է կորոնավիրուսի 6830 դեպք, որից 401-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 205 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:

Crowds of people throng the streets in Stockholm - while most of the rest of the world is on lockdown

The sunny weather and lack of a lockdown order meant many Swedes were out enjoying the sunshine in Malmo over the weekend

Bars have remained open in Sweden (pictured, a venue in Stockholm on Saturday) meaning citizens have been free to socialise as normal despite the pandemic