Երևանում կրակոցներ են հնչել, 35-ամյա տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

21:46 • 06.04.20

Քիչ առաջ Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ այսօր՝ 20:00-ին «Աստղիկ» ԲԿ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվել է:

«Համաձայն ահազանգի՝ ոտքի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1985թ. ծնված Երևանի մի բնակիչ: Օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Եղբայրության փողոցում»,-ասաց Ջանոյանը: Նա հավելեց, որ այս պահին իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքներն ու հանցագործությունը բացահայտելու համար: