Դուք ժամանակին քննադատում էիք պետաշխատողի աշխատավարձի բարձրացումը. հիմա նախարարների աշխատավարձն ավելացել են, իսկ թոշակն ավելացել է 3000 դրամով. սա ցինի՞զմ է, թե՞ ոչ. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)
Շատ բաներ կան, որ ես նախկինում քննադատել եմ՝ հաշվի առնելով երկրում հաստատված քաղաքական իրավիճակը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատեր Արմինե Սերոբյանիդիտարկմանը, թե բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող պարգևավճարներով փաստացի բարձրացվեցին նրանց աշխատավարձերը, իսկ ծերերի թոշակները, այդ համեմատությամբ ապա շատ քիչ են բարձրացվել:
«Դուք ժամանակին քննադատում էիք պետաշխատողի աշխատավարձի բարձրացումը և դա ցինիզմ որակում: Հիմա նախարարների աշխատավարձերն ավելացել են, իսկ թոշակն ավելացել է միայն 3000 դրամով. սա ցինի՞զմ է, թե՞ ոչ»,-հարցրել էր քաղաքացին:
«ԱԺ պատգամավոր լինելու ողջ ընթացքում դեմ եմ քվեարկել բոլոր վարկային համաձայնագրերին՝ ասելով, որ քանի դեռ երկրում հաստատված է կոռումպացված իշխանություն, այդ վարկերը թալանվելու են, և ես չեմ կարող կողմ քվեարկել: Հիմա մեր կառավարությունը նախաձեռնում է նաև վարկային ծրագրեր: Սա անսկզբունքայնությու՞ն է. իհարկե ոչ: Ես համարում եմ, որ համակարգային կոռուպցիան վերացված է ՀՀ-ում, և նա, ով կչարաշահի, կփորրձի թալանել այդ վարկերից, կարժանանա պատժի»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նույնը վերաբվերում է աշխատավարձին: «Ցինիզմ եմ որակել, որովհետև բոլոր պետպաշտոնյաներին տրված էր արտոնություն՝ կաշառքներով, հովանավորչությամբ, կոռուպցիոն այլ լծակներով փողեր աշխատել և թալանել երկիրը, և ադ պայմաններում աշխատավարձը բարձրացելը ցինիզմ էր»,-ասաց Փաշինյանը՝ ընդդգծելով նաև, որ թոշակներն ավելի շատ բարձրացնելու, պետբյուջեի եկամուներն ավելացնելու համար պետք է բարձրանա պետական կառավարման համակարգի վարկանիշը:
Նա նաև հայտնեց, որ իր որոշմամբ՝ մարտ ամսին պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա, և այս գումարը կուղղվի հակաճգնաժամային միջոցառումներին:










