Ադրբեջանում համաներում են շնորհել 65-ից բարձր տարիքի մոտ 100 կալանավորի

18:14 • 06.04.20

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգել է համաներում շնորհել 65 տարեկանից բարձր մոտ 100 կալանավորների, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ղեկավարի մամլո ծառայությանը:

Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակման 641 դեպք է արձանագրվել, 44 մարդ ապաքնվել է, 7-ը մահացել են, 590-ը շարունակում են բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում:

Նշվում է, որ համաներում ստացած կալանավորների թվում է նաև Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Աքիֆ Չովդարովը: