Չինաստանի զբոսավայրերը կրկին լցվել են մարդկանցով՝ անկախ փորձագետների նախազգուշացումներից (լուսանակարներ). CNN

21:59 • 06.04.20

Չինաստանի հանրահայտ զբոսավայրերն ու խոշոր քաղաքները նորից մարդաշատ են դարձել: Ինչպես հայտնում է CNN-ը, անկախ զգուշացումներից՝ բնակիչները փողոց են դուրս եկել տոնելու Ցինմինի փառատոնը, որն այս տարի ապրիլի վեցին է նշվում:

Երկրի առողջապահության համակարգի իշխանությունները նախազգուշացրել են բնակիչներին, որ կորոնավիրուսի համավարակի վտանգը դեռ ամբողջովին չի վերացել, սակայն հանգստյան օրերին տարբեր շրջաններում արված լուսանկարները հուշում են, որ մարդկանց դա այնքան էլ չի մտահոգում:

Լուսանկարներից մեկը, որն արվել է ապրիլի 4-ին, պատկերում է, թե ինչպես են հազարավոր մարդիկ բարձրանում Անհոյ նահանգում գտնվող Հուանշան լեռը, թեև նրանցից շատերը դիմակներ են կրում:

Նշվում է, որ կրկին մարդաշատ է դարձել Շանհայի ափամերձ հատվածը, որը շաբաթներ շարունակ ամայացած լինելուց հետո լցվել է գնորդներով և զբոսաշրջիկներով:

Նման իրավիճակ է նկատվում նաև մայրաքաղաք Պեկինում, որի բնակիչները հավաքվում են այգիներում և բաց տարածքներում:  

Չինաստանը, կարծես թե, վերադառնում է կյանքի բնականոն ընթացքին Ուհան քաղաքում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ավելի քան երեք ամիս անց:

«Ցինմին» նշանակում է «մաքուր լույսի տոն»: Այն չինական ավանդական տոն է, որի ժամանակ ոգեկոչում են հանգուցյալների հիշատակը: Այն նշվում է ձմեռային գիշերահավասարից 104 օր անց:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Չինաստանում կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպքի մասին: Համաճարակի բռնկումից ի վեր 3331 մարդ է մահացել երկրում, վարակվել են ավելի քան 81 000-ը: Ակտիվ վարակակիր է 1299 մարդ: