Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ

17:56 • 07.04.20

Ապրիլի 6-ին 5-րդ զորամիավորման հատուկ ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ «Խմբերի գործողությունները քաղաքային պայմաններում» թեմայով: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

Զինծառայողները ցուցադրել են մասնագիտական բարձր պատրաստվածություն և խմբում գործելու կարողություններ, անսխալ կատարել առաջադրված խնդիրները: