Երկրորդ չարտերային թռիչքով Ռուսաստանից Հայաստան է վերադառնում ավելի քան 200 քաղաքացի (տեսանյութ)
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Երկրորդ չարտերային թռիչքով ավելի քան 200 քաղաքացի վերադառնում են հայրենիք»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՌԴ-ից առաջին չարտերային թռիչքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 6-ին։










