Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցել է 6000-ը. The Guardian
Միացյալ Թագավորության առողջապահության և սոցիալական խնամքի վարչությունը հայտնել է երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման և հիվանդությունից մահացության վերջին տվյալները:
Ինչպես փոխանցում է The Guardian-ը, մեկ օրում Մեծ Բրիտանիայում 786 մարդ է մահացել՝ համաճարակի բռնկման սկզբից ի վեր մահացության ցուցանիշը հասցնելով 6159-ի:
Ապրիլի 7-ի տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 55 242-ի: Նշվում է, որ նախօրեին 14 006 թեստ է կատարվել երկրի տարածքում: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 48 948 մարդ:
Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցել է 78 000-ը, վարակակիրներինը՝ 1.3 միլիոնը:










