Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահվան 133 նոր դեպք է գրանցվել. Worldometers
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածությունից 133 մարդ է մահացել: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Երկրի առողջապահության նախարար Քիանուշ Ջահանփուրը ևս տեղեկացրել է այդ մասին՝ հայտնելով, որ մահացության ցուցանիշը համաճարակի բռնկման պահից ի վեր կազմել է 3 872 մարդ: Վարակման 2089 նոր դեպք է արձանագրվել մեկ օրում՝ ընդհանուր թիվը հասցնելով 62 589-ի:
Նշենք, որ երկրում մինչ օրս ապաքինվել է 27 039 մարդ, ակտիվ վարակակիր են 31 678-ը: Իրանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 19-ին Ղոմ նահանգում:










