Ռուսաստանում 1 օրում COVID-19-ի հետևանքով 5 մարդ է մահացել, արձանագրվել է ախտահարման 1175 նոր դեպք․ «ՌԻԱ Նովոստի»
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով հինգ հիվանդ է մահացել, հայտնել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Ինչպես նշում է ria․ru-ն, մահվան դեպքերից երկուսը գրանցվել է Մոսկվայում, մեկական դեպք է արձանագրվել Հյուսիսային Օսիայի Հանրապետությունում, Իրկուտսկի մարզում, Խաբարովսկի երկրամասում։
Նշվում է նաև, որ նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսի 1175 նոր դեպք. դրանց մեծ մասը գրանցվել է Մոսկվայում, Մերձմոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։
ՌԴ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, ընդհանուր վարակակիրների թիվը՝ 8672-ի, ապաքինվել է 580 մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 912 դեպք, 82 083-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:










