Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ . ստուգվել են զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները

18:25 • 08.04.20

Ապրիլի 7-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի ականանետային մարտկոցի անձնակազմի մասնակցությամբ անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները: Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումը գերազանց է կատարել առաջադրանքը, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: