Քաղաքապետը պարտավոր է իմանա՝ արտակարգ դրության պայմաններում բնակիչների համար ինչ անի, բայց անգամ ախտահանման պատշաճ աշխատանքներ չեն արվում. Էրեբունու հանրակացարանի բնակիչներ (տեսանյութ)

21:02 • 08.04.20

Քաղաքապետին արտակարգ դրության պայմաններում բնակիչների վիճակը չի հետաքրքրում, շենքերում անգամ պատշաճ ախտահանման աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Էրեբունու հանրկացարանային շենքերից մեկի բնակչուհին:

«Էրեբունին, ինչպես միշտ, անտեսված է, հանրակացարանների մուտքերը և վերելակները չեն ախտահանվում, պատշաճ աղբահանություն չի իրականացնում, արտակարգ դրությունից հետո ընդամենը մեկ աշախատակից է եկել աստիճանները թեթևակի ավլել ու գնացել: 15-20 օր է փակված ենք տանը, ո՛չ թաղապետից, ո՛չ քաղաքապետից ոչ մի բան չենք տեսել: Քաղաքապետը պիտի իմանար, թե ինչ անի քաղաքացու համար, էն ժամանակ, որ պայքարում էինք իրենք դառնային՝ նրա համար, որ ժողովուրդը նորմալ ապրի, բանից պարզվում է՝ չի լինում այդպես: Ամբողջ շենքի կեսը շատ վատ ապրող նպաստառու, օրավարձով աշխատողներ են, ոչ ոքի չեն հարցնում էս պայմաններում ինչպես եք ապրում»,-ասաց նա:

Բնակիչներից մեկը նշեց, որ փորձում են սեփական ուժերով շքամուտքերի, վերալակների ախաահանում իրականացնել:
«Չգիտենք՝ ինչքան պիտի սպասենք համատիրությանը, դրա համար ես եմ արել, բայց ջուր, ժավել փչելով ոչինչ էլ չի լինի»,-ասաց նա:

Բնակիչները պատմում էին արտակարգ դրությունից հետո առաջացած սոցիալական խնդիրների մասին, որոնք դեռևս չգիտեն ինչպես են լուծվելու: Նրանք նաև չգիտեին՝ արդյո՞ք կկարողան օգտվել սահամանված ծրագրերից, իրենց տվյալները դեռ օնլայն չէին լրացրել:

Մանրամասները՝ տեսանյութում