Հնդկաստանի բնակիչները «կորոնավիրուսի շնորհիվ» վերջին 30 տարում առաջին անգամ կարողացել են տեսնել Հիմալայան լեռները (լուսանկարներ). Daily Mail

20:45 • 08.04.20

Հնդկաստանի բնակիչները վերջին 30 տարում առաջին անգամ իրենց տների պատշգամբներից կարողացել են տեսնել Հիմալայան լեռները:

Ինչպես ներակայացնում է Daily Mail-ը, Հնդկաստանի բազմաթիվ քաղաքաներում օդի աղտոտվածության մակարդակը զգալիերոն նվազել է կորոնավիրուսի պատճառով սահմանված մեկուսացման արդյունքում:

Փանջաբ նահանգի Ջալանդհար վարչական շրջանի բնակիչները սոցցանցը լցրել են իրենց տներից պատկերված լուսանկարներով, որոնցում պարզ երևում են 200 կմ հեռավորությամբ գտնվող ձյունածածկ լեռնագագաթները:

Նրանցից ոմանք խոստովանում են, որ առաջին անգամ են իրենց տնից տեսնում լեռները:  

Անցյալ տարի հրապարակված զեկույցի համաձայն՝ մոտ 1.4 մլրդ բնակչություն ունեցող Հնդկաստանում է գտնվում աշխարհի ամենաաղտոտված օդով քաղաքների մեծամասնությունը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին երկրի վարչապետ Նարենդրա Մոդին 21-օրյա լիակատար մեկուսացում է հայտարարել երկրով մեկ. մարդկանց արգելվում է տնից դուրս գալ, դադարեցվել է հասարակական տրանսպորտի և գործարանների աշխատանքը: